«Փոփոխության բանաձև» ամառային դպրոց
Ամառային դպրոց նրանց համար, ովքեր պատրաստ են կառուցել ու զարգացնել հայկական ազգային պետությունը։
Երևան, 30 հունիսի – 5 օգոստոսի, 2023թ.
Ո՞ւմ կհետաքրքրի. հասարակագիտական մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին, և ընդհանրապես 18–25 տարեկան ակտիվ, հասարակական փոփոխությունների մեխանիզմներով հետաքրքրվող երիտասարդներին։
Ուսումնասիրվող թեմաներ
- Հայկական ազգային պետություն. 32 տարվա հաղթանակները և պարտությունները, ներկա սպառնալիքները։
- 2018 թվականի «թավշյա» փոփոխության բանաձևը. «այսբերգի» երևացող և չերևացող մասերը։
- Ի՞նչ կատարվեց 2020 թվականին։ Հետպատերազմյան շրջան. նոր մարտահրավերներ և ժամանակի դիլեման։
- Ներկա իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։
- Ապագա Հայաստանի տեսլական. ազգային ինստիտուտներ, մոդեռնիզացիա, ժողովրդավարական թե՞ ավտորիտար ապագա։
- Քարոզչության անատոմիա և մեդիագրագիտություն։
- Փոփոխության բանաձև. նպատակադրում, ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, տեսական և գործնական հարցեր։
Գիտելիքներ
- Խորքային գիտելիքներ Հայաստանում և Հայաստանի շուրջ վերջին 30 տարվա գործընթացների մասին։
- 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի մասնագիտական վերլուծություն։
- Փոփոխության տեխնոլոգիաների մանրամասն ուսումնասիրություն։
Հմտություններ
- Տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծական հմտությունների զարգացում:
- Մեդիագրագիտություն:
- Փոփոխությունների պլանավորում, ռազմավարությունների և ճանապարհային քարտեզների մշակում:
Դպրոցի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, քննարկումներ, կինոդիտումներ, հանդիպումներ փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների հետ, գործնական աշխատանքներ։
Մասնակիցները կանցկացնեն հետազոտություններ, կգրեն հոդվածներ, կկատարեն կուրսային աշխատանք։
Դասընթացն անվճար է։
Ուսանողներն ընտրվելու են մրցույթով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով, լուրջ ծանրաբեռնվածությամբ։ Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։
Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան մասնակցության վկայականներ։
Ինչպես դիմել
Խնդրում ենք ներբեռնել, հայերեն ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին [email protected] էլփոստին։ Նույն հասցեով կարող եք ուղարկել դասընթացի մասին ձեզ հետաքրքրող լրացուցիչ հարցեր։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 19, ժ. 18:00։
Դիմումի փուլն անցնելու դեպքում Ձեզ հետ կապ կհաստատենք և կհրավիրենք հարցազրույցի։
«Փոփոխության բանաձև» ամառային դպրոցին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական աճին, աշխատանքային և հանրային հետագա գործունեությանը։